Եվրոպական մի շարք ակումբներ շարունակում են փորձեր անել՝ ձեռք բերելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Անգլիական մամուլում, մասնավորապես, նշվում են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի անունները: Ըստ աղբյուրների, ՄՅՈՒ-ն պատրաստ է պորտուգալացու համար վճարել 77 միլիոն եվրո եւ որպես վրադիր՝ մի որեւէ ֆուտբոլիստի: Չի բացառվում, որ խոսքը Ռոնալդուի հայրենակից Նանիի մասին է, որի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:
Իսկ ինչ վերաբերում է Փարիզի ՊՍԺ-ին, ակումբի ղեկավարությունն առաջարկում է 94 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ