ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը այսօր ՀՅԴ-ի հանրահավաքին ընդգծեց երեւանի ավագանու անգործությունը եւ փաստեր բերեց, թե ինչու Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը չէ. «Աղբի համար պետք է Երեւանի բյուջեին տրվի բնապահպանական վճար: Վերջին 3 տարում աղբի տեղադրման համար մուտք է արվել 0 դրամ, այնինչ աղբահանման վրա միլիոններ են դիզում: Սա է իրանց լավ կառավարումը: Ամեն տարի 15 մլն դրամ դնումենք իրենց գրպանը: Ամեն քայլափոխի տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքեր են դրել: Յուրաքանչյուր վարորդ թող անդադառնա՝ ինչքան գումար է վճարել: Այդ գումարը գնում է ոչ թե պետական բյուջե, այլ մասնավորին: Ի՞նչ լավ կառավարման մասին է խոսքը, երբ մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաքն ունի 3 անգամ ավելի բյուջե: Այսպիսի կառավարումով հանդերձ խոսել Երեւանում տեղադրված նստարանների, ցանված ծաղիկների մասին՝ առնվազն ծիծաղելի է»:
Ըստ Արսեն Համբարձումյանի՝ իշխանությունները փորձում են կեցվածք ընդունել, որ իրենց թեկնածուն հաղթած է, այնքան բարձր հեղինակություն ունի: Մինչդեռ այդպես չէ եւ իրենք լավ գիտեն դրա մասին. «Եթե այդքան ինքնավստահ են, խի՞ է թաղի խուժանը էդքան խառնված: Եթե այդքան ինքնավստահ են, խի՞ են փեշով փող բաժանում, խի՞ են ներկայացնում ծիծաղելի սոցհարցումներ: Պետք է իրականությանը բաց աչքերով նայել»:
Նա հիշեցրեց ժողովրդական հեքիաթները եւ առաջարկեց տեսնել, թե ովքեր են սուտլիկ որսկանները, անբան հուռիները մեր իրականության մեջ. «Մի անգամ խաբվել կարելի է, երկու անգամ՝ թերեւս, բայց կարծում եմ, յուրաքանչյուր ուժի անցած ճանապարհ բոլորիս աչքի առջեւ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև