Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն սպառնում է մռութ ջարդել, եթե ոստիկանները չմիջամտեն

Մայիս 03,2013 20:45

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ «եթե մի անգամ էս երկրում հաստատվի ՀՅԴ-ական իշխանություն, էս երկիրը թռիչք կապրի»:

«Երեւանցուն շատ ավելի դժվար է կաշառել, վախեցնել: Անազատ մարդը նույնիսկ իր ընտանիքին պետք չի: Մենք պարտավոր ենք ազատ քաղաքացիներ լինել, մեր երկրում բան փոխել»,- այսօր ՀՅԴ-ի հանրահավաքին Ազնավուրի հրապարակում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, ո բոլորին անսպասելի ՀՅԴ-ն այս ընտրություններում ստանալու է շատ ձայն եւ բերելու է այս երկրում հաղթանակ:

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ընտրապայքարում մի բան են փորձել անել՝ մարդկանց համոզել այն բանում, ինչում իրենք են համոզված. «Եթե ես համոզված չեմ, չեմ խոսի: Իսկ եթե ես համոզված եմ, դա կասեմ այնքան ժամանակ, մինչեւ դա տեղ հասնի»: Նա պատմեց, որ երեկ Ջրվեժում մի ծերունու է հանդիպել, որն ասել է, որ երբեք ՀՅԴ-ին չի ընտրել ու չի ընտրելու. «Ասի՝ լա՞վ ա ձեր վիճակը, հայրիկ, ասում է՝ չէ, ասի՝ ՀՅԴ-ին չեք ընտրել, դրա համար էլ լավ չի: Մի անգամ վստահեք ՀՅԴ-ին: Մի անգամ էս երկրում հաստատվի ՀՅԴ-ական իշխանություն, էս երկիրը թռիչք կապրի: Ես դա համոզված եմ ասում»:

Նա վստահեցրեց, որ այս ընտրությունները ուղղակի կապ ունեն մեր երկրի փրկության հետ. «Իշխանությունն ու պետությունը նույնացված են: Ով որ դոշին չունի էդ նշանը կպցրած, էդ մարդը էս երկրում հալածված է, էս երկրում տեղ չունի: Այսօր հնարավոր է Երեւանում փոխել դա: Ստացվեց անցած անգամ: Մենք չկարողացանք հասնել նրան, որ փոխվի վիճակը: Հիմա պետք չի մեղավորներ փնտրել»:

Նա նորից կոչ արեց ընդդիմությանը՝ հետընտրական դաշինք կազմելու մասին հայտարարություն անել, որպեսզի մարդիկ իմանան՝ ո՞վ է իշխանական դաշտում, ո՞վ՝ ընդդիմության, ջոկեն սեւն ու սպիտակը. «Էդքան ասեցինք՝ իշխանության ուղեղը չմտավ դա, որ դուք էս ժողովրդին արնաքամ եք անում, սպանում եք: Ո՞նց են էս ամեն ինչի մեջ հանգիստ պառկում քնում իրենց ոսկեզօծ պատերի մեջ: Է հետո՞: Բացատրեք մեր ժողովրդին, որ սա ոչ միայն ընտրություն է, այլեւ այս իշխանություններին նաեւ ոչ ասելու առիթ: Եկեք այո ասենք Դաշնակցությանը»:

Նա վստահեցրեց, որ մեծ հույս ունի մեր ժողովրդի գիտակցության վրա: Պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը միավորվում է, երբ դանակը ոսկորին է հասնում: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ քիչ է մնացել, որ դանակը ոսկորին հասնի. «Եկեք գնանք համար 5-ին քվեարկենք եւ կունենանք 5 օր հետո Հայաստանի լուսաբացը»:

Արծվիկ Մինասյանը համագործակցության կոչ արեց ոստիկաններին, ասելով, որ ընտրակեղծարարի ձեռքը բռնեն, իսկ եթե չեն անի՝ իրենք ամեն քվեն կպաշտպանեն իրենց միջոցներով եւ մեթոդներով՝ ընդհուպ մինչեւ «մռութները ջարդելը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երևանցին շատ ավելի է կաշառված ու վախեցած, եթե չհաշվենք աֆրիկական երկրները:
    Այսօրվա Երևանցին անարդարությունը տեսնում է միայն այն բանում, որ երկու փող բաժանող կուսակցություններն էլ խաբում են իրենց,՝ խուստանում են 10 հազար դրամ, բայց տալիս են կեսը, կամ լավագույն դեպքում երկու հոգուն 15 հազար: Իրոք, որտե՞ղ է արդարությունն ու ազնվությունը:
    Սակայն հանուն արդարության պետք է ասել, որ իմ անձնական վիճակագրության տվյալներով ավելի
    բարոյական է ԲհԿ-ի պահվածքը, նա խոստացածի կեսից ավել է վճարում, քան ՀՀԿ-ն, որը 5 հազարից
    ավել չի վճարում, թեպետ խոստանում է կրկնակին, այնպես որ մեկ անգամ ևս,՝ կեղծ Նժդեհականները
    պարկեշտ չեն իրենց խոստումներում:
    Ահա և Երևանցու նոր չափանիշները,՝ ազնվության, արդարության, և բարոյական նորմերի հանդեպ:
    -Հայ ենք մենք, եղբայրներ՝ հայ ենք մենք:
    -Ազգին սիրող, ազգին պաշտող՝ հայ ենք մենք:
    -Տաաաաաաշիիիիիիի………………….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031