Քիչ առաջ Գյումրու Բուլվարային թաղամասի ռադիոգործարանի մոտից շտապօգնության մեքենայով նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել 43-ամյա Ռուբիկ Գևորգյանին, որը, հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, ստացել է գանգուղեղային տրավմա, ուղեղային կոմա, աջ սրունքի ստորին ելքի կոտրվածք: Նա օգտագործած է եղել ակոհոլ: Տուժողի վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ըստ որոշ տեղեկությունների, նրան վթարի ենթարկողը ռուս բարձրաստիճան սպա է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ