Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը պարզաբանում է, որ սերմնահեղուկը բերվել է Ավստրալիայից, այն էլ՝ 2 կգ

Մայիս 03,2013 20:02

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց էր բարձրացրել Հայաստան ներկրվող «մեծաքանակ սերմնահեղուկի» մասին: Այսօր նրա բարձրացրած հարցին եւ դրա վերաբերյալ մամուլի հրապարակումներին ի պատասխան ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է. «Մայիսի 2-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուղղած հարցին. վերջինս հետաքրքրվել է, թե՞ արդյոք Հայաստանում կա սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն` ավելացնելով, որ իբր մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ Իսրայելից:
Այս առնչությամբ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ սերմնահեղուկ` 98.552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:
Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա: Ի դեպ սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ-ից մինչ օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից: ՊԵԿ-ին անհասկանալի է, թե Իսրայելից ներմուծված ի՞նչ սերմնահեղուկի մասին է նշել պատգամավորը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Սա հավասարազոր է պետական դավաճանությանը,ես կասեի դեռ մի բան էլ ավելի:Կարեվոր չէ թե սերմնահեղուկը որ երկրից է բերվել,կարեվորը որ այն այլ ազգի է,հետեվաբար ծնվող երեխաներն էլ այլ ազգի կլինեն:Մի կողմից դատարկում են երկիրը,միուս կողմից էլ մեր արմատներն են ուզում ոչնչացնել:Հավատացած եմ, որ մեր “սուրբ” գինեկոլոգները կհայտարարեն որ նրանք գաղափար չունեն այդ մասին,կամ էլ սերմնահեղուկը օգտագործվում է զուտ գիտահետազոտական նպատակներով և ծնունդների հետ ոչ մի առնչություն չունի:Ինչպես միշտ կխափեն,կարճ ասած այս գործն էլ կկոցկեն…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031