2013թ. մայիսի 3-ին կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում
քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից
ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
միջնորդությունը, Արդարադատության խորհուրդը որոշեց` Գեղարքունիքի մարզի
ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին
հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի
քսանհինգ տոկոսից զրկելով:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն