Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, դրանցից մեկում ասված է. «Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից»:
Իսկ երկրորդում ասված է.«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ»:
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը: