Սիրելի՛ երևանցիներ,
Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:
Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր հանդիպումների:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, ներկայացնելու մեր նոր ծրագրերն ու ավելի լավ Երևան ունենելու մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:
Կրկին շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:
Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու և էլ ավելի մոտ լինելու Երևանի յուրաքանչյուր բնակչին:
Շնորհակալ եմ նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:
Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:
Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:
Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:
Խորին հարգանքով`
Տարոն Մարգարյան
Տարոնը եթե գեթ մի փոքր հարգում է երևանցիների և իր հոր հիշատակը, թող չհրահանգի իր թիմակիցներին ընտրակաշառք բաժանել: Ընտրակաշառք, որ հենց այս պահին բաժանվում է հհկական խուժանի կողմից:
Հարգելի,՝ R. Martirosyan: հհական խուժանի կողմից բաժանվող ընտրակաշառքը,՝ միակ բարի գործն
է, որ կատարվում է Տարոնի կողմից,՝ իր սիրելի Երևանցիներին: Այնպես որ, եկեք գնահատենք նրա
առատաձեռնությունը, բարիությունը, մարդասիրությունը, և հոր հիշատակը բարձր պահելու
ունակուքյունը: