ՀՅԴ անդամը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն քիչ է, բայց ճիշտ է:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող անդամները՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, հանդիպում ունեցան հանձնաժողովականների հետ եւ խնդրեցին նրանց չվաճառվել որեւէ գնով: Նրանք թասիբի էին գցում հանձնաժողովների անդամներին, որ փողը կմերժեն, բայց ձեռք կբերեն պատիվ, հարգանք, որն անգին է:
Արսեն Համբարձումյանը (լուսանկարում) նշեց, որ իրենց թեժ գիծն արդեն ստացել է ահազանգեր, արդեն կան մի շարք խախտումներ. «Շուրջ 250 հասցեներում գրանցված են 20-29 ընտրողներ: Նույն ընտանիքի անդամը նույն հասցեում բնակվող գրանցել են տարբեր տեղամասերում՝ ոչ իրար մոտ: Այս դեպքերը խոսում են նրա մասին, որ հակառակ հավաստիացումների, ընտրացուցակների հետ կապված խնդիր կա, եւ մենք պետք է հավելյալ բծախնդություն հանդես բերենք»:
Կարդացեք նաև
Արսեն Համբարձումյանը նշեց որ բոլորին կտրամադրվի դիմումների համապատասխան ձեւեր՝ վերահաշվակի հետ կապված: Նա հորդորեց ամեն ինչ անել՝ փաստն արձանագրելու համար, որպեսզի հերթական անգամ իշխանությունները չասեն, թե փաստեր չունեք:
Նաեւ հանձնարարեցին, որ մինչեւ քվեարկության օրը լինեն շտաբներում, դեմքով վստահված անձինք, հանձնաժողովականնները իրար պիտի ճանաչեն, հստակ իմանանան իրենց անելիքները, իմանան, թե երբ են քաղվածք վերցնելու, վերահաշվարկի բողոքները լրացնելու. «Առավելագույնս պիտի փորձենք վերացնել մեր բացթողումները եւ առավել կազմակերպված հանդես գալ: Ամեն մի քվե մեզ համար կարեւոր է՝ այս վիճակը փոխելու եւ ունենալու նոր դեմքով Երեւան: Մենք քիչ ենք, բայց մենք ճիշտ ենք, ու սա մեր պատվի հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ