Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն աղաչեց հանձնաժողովի անդամներին, որ փողը թուղթ է, դիմանան, որ հարգվեն

Մայիս 03,2013 18:08

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում ունեցավ հանձնաժողովների անդամների հետ: Նա կոչ արեց, որ ամեն ինչ անեն՝ մարդկանց քվեն պահելու համար. «Ամեն ինչ չի, որ միայն ճակատամարտում, պատերազմի դաշտում է հերոսությունն արձանագրվում: Էս էլ հերոսություն է՝ դիմանալ գայթակղություններին, մեր ժողովրդին տեր լինել: Մենք համոզում ենք ժողովրդին, որ ձեր ամենակարեւոր իրավունքը ընտրական իրավունքն է: Եթե ժողովուրդը դիմանում է, 5-10 հազար դրամը չի վերցնում, ուրեմն մեր՝ քաքաղաքական ուժերի պարտքն էլ այն է, որ տեր կանգնի այդ ձայներին եւ փաստել, որ այլեւս այսպես չի կարող շարունակվել»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ սա ամենապատասխանատու հանդիպումն է իրենց համար, որովհետեւ խոսում են իրենք իրենց հետ. «Մենք այս պայքարի մեջ ենք մտել՝ մեր ամեն ինչը դնելով, փորձել ենք ժամային ռեժիմով միասին աշխատենք: Եկել-հասել ենք մի տեղ, որ մնացել է ամենավճռական անելիքը՝ ընտրությունների օրը, որտեղ ամեն մեկը կոնկրետ անելիք ունի, որտեղ կարող եք մի ամսվա աշխատանքը մի րոպեում ջուրը լցնել կամ իսկապես արդյունավետ դարձնել»:

Ըստ Աղվան Վարդանյանի, ՀՀԿ-ն քարոզչություն չի արել, իրենց ամբողջ գործը եղել է պետական ռեսուրսները օգտագործելը. «Որեւէ ոլորտում մեր կյանքի, չեք տեսնի այնքան կատարելագործված մեխանիզմներ, որքան՝ ընտրությունները կեղծելու մեխանիզմները: Նրանք դրան են սովոր, դա են լավ անում: Այստեղ ամեն մեկդ անելիք ունի: Ամեն ինչ ձեզանից է կախված: Դուք գիտեք, թե հատկապես վերջին օրերին ինչ մեթոդների են դիմում: Ամենատարբեր մեթոդներով փորձում են դուրս գալ մեր հանձնաժողովի անդամների վրա, գայթակղել, մեծ-մեծ խոստումներ տալ»:

Նա շեշտեց, որ ոչ մեկն էլ երկնքից չի իջել ու չկա մի բան, որ գաղտնիք մնա, չբացահայտվի. «Ես գիտեմ, ինչքան էլ դժվար լինի, ճնշումը, վախը ՀՅԴ-ականի համար չէ: Փողը թուղթ է, կա պատիվ, կա արժանապատվություն: Այնպես անենք, որ մենք մեր երեխեքից չամաչենք»:

Նա հորդորեց հանձնաժողովականներին, որ հանկարծ չվախենան, ինչ-որ մի հարց լինի՝ ՀՅԴ-ին ահազանգեն, եւ իրենք ամենաուշը 10 րոպե հետո իրենց կողքին են լինելու. «Գերագույն մարմնի անունից խնդրում ենք, աղաչում ենք, այս մի գործը արեք տղամարդավարի, ՀՅԴ-ականի նման: Նա, ով դիմադրեց, տղամարդու նման կանգնեց, նա հարգանքի է արժանանալու, նրա հեղինակությունն է բարձրանալու: Ավելի մեծ բան, մարդու համար չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031