Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերի քաղաքաշինությանը վերաբերող դրույթները միայն ցանկություններ են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Միայն, որ մենք պետք է քաղաքը գեղեցկացնենք, բնակարանները, վթարային շենքները հնարավորինս կարողանանք ավելի կայուն դարձնենքլ Հիմնավոր ծրագրեր ներկայացված չեն, քաղաքի առաջխաղացման համար պետք է լինի գլխավոր հատակագիծը»,-նշեց պարոն Մինասյանը։
Նրան հատկապես զարմացնում է այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցությունը, որպես իրենց թեկնածուի, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առավելություն, նշում է քաղաքի կանաչապատումը կամ ասֆալտապատումը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ