Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները պարզապես հետ են սովորել մեզ հետ ուղիղ շփումներից». Գագիկ Պողոսյան

Մայիս 03,2013 17:53

«Գիրքը մանրամասն ուսումնասիրություններ իրականացնող հետազոտություն է: Այստեղ կա երկու կարևոր հանգամանք: Առաջինը` գիրքը ռուսալեզու է և երկրորդը, որ հետազոտության համար հիմք են հանդիսացել արտերկրյա աղբյուրները»,-այսօր այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցող (Խաղբակյան) «Հայաստանի պատմամշակութային ժառանգություն։ Նախիջևանի շրջան» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի փորձագետ, քաղաքագիտության թեկնածու Ալեն Ղևոնդյանը:

Ըստ բանախոսի` գիրքը կազմելու համար տարվել է լուրջ աշխատանք, երաշխավորված է Հայաստանի համապատասխան գիտական և կրթական հաստատությունների կողմից, մասնավորապես ԵՊՀ-ի արևելագիտության գիտխորհրդի կողմից:

Գրքի հեղինակ, պատմաբան Գագիկ Պողոսյանը ներկայացնելով գիրքը, ասաց, որ այն կազմված է 3 մասից` պատմական, ճարտարապետական և ճանապարհորդական, որտեղ վեջին մասում զետեղված են արևմտաեվրոպացի ճանապարհորդների հուշերը: «Գիրքը սկսվում է Վանի թագավորությունից և ավարտվում 16-րդ դարով: Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանը երբևէ Վանի թագավորության մեջ չի եղել, որը աբսուրդ բան է: Մենք բերում ենք հիշատակումներ, սեպագրություններ, արձանագրություններ Նախիջևանի տարածքների վերաբերյալ»,-ասաց Պողոսյանը։

Բանախոսը հիշեցրեց, որ 46 համալիրներում եղել են և եկեղեցիներ, և սեղանատներ, զանգակատներ և այսպիսով դիտարկվել է շուրջ 221 պաշտամունքային կենտրոն` եկեղեցի, 37 գավիթ և այլն: «Հիմնականում այդ հուշարձանների մեծ մասն այլևս գույություն չունեն: Շուրջ 221 եկեղեցուց 78-ը ավերվել է 19-րդ դարի վերջին: 2005 թվականին վերջին ակտը տեղի ունեցավ, որտեղ ավերելու ընթացքը ի տարբերություն մյուսների, նկարահանվել է: Այս անգամ ունենք նկարահանած փաստ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները կոտրում և ավերում հուշարձանները, որը նկարահանվել է պարսկական ափից, ընդամենը 200 մ հեռավորության վրա: Այսօր վերջնականապես վերացված են հուշարձանները և այդ տարածքում հրաձգարան է կառուցված»,-ընդգծեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հեղինակի զեկուցումը մեծ աղմուկ էր բարձրացրել ապրիլի 24–26–ը Սանկտ Պետերբուրգում կայացած Ասիայի և Աֆրիկայի երկրների աղբյուրագիտության և պատմագրության միջազգային գիտաժողովի ժամանակ։

Պողոսյանն անդրադառնալով գիտաժողովին, ասաց, որ Ադրբեջանից շուրջ 16 անդամներ, գիտնականներ պետք է ներկայանային և մինչ իր ելույթը, հանդես գային խոսքով, բայց վերջիններս լռել էին և գրեթե ոչինչ չէին ասել, որի պատճառը Պողոսյանն ինքն էլ չէր հասկացել: Վերջինս լրագրողներին ներկայացրեց եղելությունը. «Երբ գիտաժողովի ընթացքում խոսեցի Շամախիի մասին, որ ամենախոշոր քաղաքն էր, որը Շիրվանի մայրաքաղաքն էր և Բաքուն որպես քաղաք, ավելի ուշ է եղել, և 15-17-րդ դարերում մեծամասնությունը հայեր էին, և մի քանի վրացի, ընդ որում քաղաքը պատերազմից և երկրաշարժից իսպառ ավերվելուց հետո, պատկերը պահպանվում էր: Այսինքն երկվորը կգնար, չէր վերադառնա փլատակ տունը վերականգնելու, հետևաբար, հայն այդտեղ տեղաբնիկ էր: Ադրբեջանի ներկայացուցիչն ընդդիմանում է` թե նման բան չկա, սակայն վերջինիս խնդրեցի վերցնել գրականության ցանկը, գրել մեջբերումները և ստուգել իմ ասածները, որի համար ես պատրաստ եմ վաղը շարունակել մեր խոսակցությունը: Նրանք պարզապես հետ են սովորել մեզ հետ ուղիղ շփումներից: Ուղիղ շփումների ժամանակ իրենք խառնվում են»:

Պողոսյանը հավաստիացնում է, որ իր համար այդ ժամանակ ամենակարևորը ոչ թե բանավեճն էր ընդդիմադիր կողմի հետ, այլ լսարանը, որը բաղկացած էր մեծամասամբ ուսանողությունից:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031