Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գրասենյակ. ՀՀԿ-ն՝ 20 հազար, ԲՀԿ-ն՝ 10 հազար դրամ է բաժանում

Մայիս 03,2013 17:48

Բնակիչներին սպառնում են` եթե ՀՀԿ-ի օգտին չքվեարկեն, նախորդ անգամվա տված գումարն էլ են հետ ուզելու, ամեն ինչ նկարում են ու տեսնում են` ով` ում օգտին է քվեարկում

Արշակունյաց 50, 50/1, 50/2, 52 շենքերի, ավելի կոնկրետ`«Յոնջալախ եռանկյունի» կոչվող թաղամասում ԲՀԿ-ի ներկայացուցիչները 10 հազարական դրամ են բաժանում բնակիչներին: Այս մասին հենց բնակիչներն են տեղեկացրել Շենգավիթի ՀՅԴ նախընտրական գրասենյակին:

Aravot.am-ին գրասենյակից հայտնեցին, որ գումար բաժանողներից է նախկին ԺԷԿ-ի պետ Սարգիս Քուռքչյանը:

ՀՅԴ գրասենյակից մեզ հայտնեցին, որ Հանրապետականներն էլ 20 հազարական դրամներ են բաժանում Աէրացիայում, թիվ 169 դպրոցի մոտ գտնվող ՀՀԿ շտաբում: Այս մասին եւս բնակիչներն են ահազանգել Դաշնակցության շտաբ: Աէրացիայում էլ գումարներ են բաժանում Հայրապետ Հայրապետյանն ու ոմն Ժիրոն, որը, ըստ բնակիչների թաղում հայտնի դեմք է եւ տարածքի համատիրություններից մեկի ղեկավարն է:

Բացի այս, ըստ ՀՅԴ գրասենյակի, Տարոն Մարգարյանի կողմնակիցները 10 հազար դրամ են բաժանում նաեւ Աջափնյակի Մարգարյան 2-րդ նրբանցքի բնակիչներին:

Դաշնակցության Շենգավիթի շտաբում Եղիշե Թադեւոսյան 10 շենքի մի քանի բնակիչներին շտաբում պատմել են, որ հանրապետականները բնակիչներին վախեցնում ու սպառնում են`«Նախորդ ընտրություններին փողը տվել ենք, համ էլ նկարել ենք, որ մեր օգտին չեք քվեարկել, եթե էս անգամ էլ մեր օգտին չքվեարկեք, էս ու նախորդ անգամվա փողերը հետ կբերեք»:

Դաշնակցության շտաբի ներկայացուցիչն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բնակիչներին բացատրել են, որ իրականում ոչ ոք չի կարող նկարել քվեարկության պահը, եւ պարզել, թե քաղաքացին ում օգտին է քվեարկել, դա փակ է եւ գաղտնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ says:

    Ես Յոնջալախի տեղամասի հանձնաժողովի նախագահն եմ։ ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ թքեցին։ Թող փորձի մի ընտրակաշառք վերցրած բաց քվեարկություն անի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031