Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Սեյրան Օհանյանի՝ գնումներն ու մատակարարումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են

Մայիս 03,2013 17:46

1ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների և մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը ընդգծել է նաև, որ. «Հարկ է նաև նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներով»:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031