Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Անհատները ՀԱԿ-ում դեր չեն խաղում»

Մայիս 03,2013 17:23

«ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»,- ՀԱԿ կուսակցությունը կեղծված ապրանքանիշ որակելով` ԱԺ-ում հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Aravot.am-ը ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց` երկու ՀԱԿ-երից ո՞րն է իրականում կեղծը. «Էդ երիտհանրապետականը մի քիչ շատ է ոգեւորվել, որովհետեւ հասարակությունը եւ հրապարակում վառված երեխաների ծնողները չպահանջեցին նրա պատիժն ու պատասխանատվության չկանչեցին: Նա վառեց հազարավոր երեխաների ու անպատիժ մնաց: Նույն այդ փուչիկների մեջ գազ լցնելու փողերը իրենց համար ատկատի հնարավորություն տվեց: Նամուս ունեցող մարդը, որը օրենքի առջեւ պատասխան չի տալիս, պետք է խղճի առջեւ պատասխան տա»:

Թե ի՞նչ է ՀԱԿ-ը առանց Նիկոլ Փաշինյանի, տիկին Թադեւոսյանը շարունակեց. «ՀԱԿ-ը ՀԱԿ է: ՀԱԿ-ը անձինք չեն, ՀԱԿ-ը հզոր քաղաքական շարժում է, գաղափարախոսություն է: Այստեղ անհատները դեր չեն խաղում, այստեղ կա մեկ անհատ` Լեւոն Տեր-Պետրոսյանը, մնացածս այդ հզոր ուժի անդամներ ենք: Կարեն Ավագյանի գնահատականները ինձ համար գրոշի արժեք չունեցող գնահատականներ են, թող իզուր տեղը ժամանակ չծախսեն նման գնահատականներ տալու համար, թող իրենց մեջ փորձեն գտնեն այն կեղտերն ու այլանդակ երեւույթների պատճառը, որը այսօր կա մեր երկրում, եւ մեր երկիրը թալանում են ու ամբողջովին դատարկում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Իհարկե Կարեն Ավագյանի գնահատականները գրոշի արժեք չունեցող գնահատականներ են, իսկ դուք շատ վատ լրագրող եք, ինտրիգներ ու ոչ օբեկտիվ մեկնաբանություներ սերմանող: ՀԱԿացավով եք տառապում, հերիք է: ՀԱԿ դաշինքն էլ էր Լևոն Տեր. Պետրոսյանը ստեղծել և այն կուսակցություն դարձրեց նույն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ եք կպել ՀԱԿ-ից: Եթե չեք հասկանում, ապա կրկնեմ – ՀԱԿԿ սխալ հապավում է, ինչպես որ ՀՅԴԿ, ԱԺՄԿ, ՀՀՇԿ կամ ԱԻՄԿ և այլն … ամոթ է կրկնել ՌԵԺԻՄԻ անհեթեթությունը: Եթե ազնիվ լրագրող եք, ապա վերջ տվեք:

  2. susanna says:

    Արմեն Ավագյան Դուք ինչ որ բան հասկացաք Ձեր մեկնաբանությունից ? հիմա անկեղծ ով է Ձեր թիրախը :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031