Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին կարող ենք նենց լավ աշխատեցնել, որ հրաշալի արդյունք տա»

Մայիս 03,2013 17:17

ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին քաղաքական մի շարք կուսակցություններ տարբեր բացասական կարծիքներ են հայտնել: Կարծիքներ են հնչել, որ վարչապետի վերանշանակման դեպքում երկրի տնտեսության մեջ էական տեղաշարժեր չեն լինի:

Aravot.am-ը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից փորձեց ճշտել, թե վարչապետի վերանշանակումը որքանով կարող է ազդել տնտեսության վրա եւ ինչ փոփոխություններ կարող է մտցնել:

Սակայն Թաթուլ Մանասերյանը, մեր հարցն ամբողջությամբ չլսելով, ընդհատեց ու ասաց.«Եթե սենց նստենք, ամեն ինչ ավելի շատ վատ է լինելու: Մենք պահանջկոտ չենք, հազար անգամ ասել եմ: Վարչապետին կարող ենք նենց լավ աշխատեցնել, որ հրաշալի արդյունք տա: Պահանջող չկա: Երիտասարդները չեն գնում փակելու Թռչկանը, չի փոխվում որոշումը, տաքսիստներն ու ատամնաբույժները չեն բողոքում, չի փոխվում որոշումը: Չե՞ք զգում, որ պահանջկոտության խնդիր ունենք»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031