Ֆրանսիայի Նանսի քաղաքի մոտակայքում ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա հայի, որը փորձում էր բենզին գողանալ: Հայտնում է «Եվրոպա 1» լրատվականը:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ բենզալցակայանի հաճախորդներից մեկին կասկածելի է թվացել նրա գործողություններն ու զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանության ժամանման պահին նա արդեն 700 լիտր բենզին էր վերցրել, սակայն չէր պատրաստվում վճարել:
Երկուշաբթի օրը պետք է սկսվեր նրա դատը, սակայն երիտասարդը խնդրել է ժամանակ հատկացնել իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Դատական նիստը նշանակվել է մայիսի 30-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ