Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյանը դժգոհում է. «Նորմալ աշխատավարձ տուր, ոչ թե, որ մի քանի հոգին ուռեն, մյուսներն էլ գնան նոքյարության»

Մայիս 03,2013 17:05

ՕԵԿ ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանը ավագանու ընտրություններից հետո ընդդիմության միավորվելու հնարավորություն չի տեսնում:

«Ընդդիմությունը հնարավորություն ուներ դա անելու փետրվարի 18-ին: Այն քաղաքական ուժը, որը չի մասնակցել նախագահական ընտրություններին, հսկայական կորուստ է ունեցել հասարակության մեջ` վստահության առումով, կապել ավագանիով, Երեւանով, սին խոսակցություններ են, ուտոպիա.: Խոսելուց հոխորտում են, ասում են` դասից չփախնեք, հաջորդ դասին կասենք, երբ գալիս է, որ պետք է մասնակցեն, կորում են ` քաղաքում չենք, զբաղված ենք»,- Aravot.am-ին ասաց պարոն Շահինյանը:

Մեր հարցին, ընդդիմության թիրախը իշխանություններն են, ձեր թիրախում էլ ընդդիմությունը՞, ասաց. «Մեր թիրախը մեր պետության անվտանգությունն է, բարօրությունը , բարեկեցությունն է, որ կարողանանք ստեղծել աշխատատեղեր, որ յուրաքանչյուրը նորմալ ապրի ու պետությունն էլ պարտավոր է ստեղծի պայմաններ: Նորմալ աշխատավարձ տուր, ոչ թե, որ մի քանի հոգին ուռեն, ես իմ ինչի հասնեն , իսկ մնացածները մտածեն` ոնց կարան մի հատ տոմս ճարեն, որ գնան նոքյարություն անեն ուրիշներին…Ընդդիմությունը հինգ տարի ՕԵԿ- ին էր քննադատում, ինչի համար, իրենք էլ չգիտեին: Պարզ է` խոսք չեն ունեցել, բան չեն ունեցել ասելու: Էդ Ինչի՞ 1999 թվականին չէին ասում ժողովրդական կուսակցություն ինչո՞ւ եք ՀՀԿ-ին միացել: Ուր գնում էին գառ էին մորթում, հիմա մեզ ասում են` ինչի եք միացել: Միացել ենք, որովհետեւ նախընտրական զարգացումները մի բան, հետընտրական զարգացումները մեկ այլ բան են հուշում: Քաղաքական թիմի գործառույթը ոչ թե գնալ, տեսնել` ով ինչքան է բամբասում եւ ասել` արա ոնց որ սա շատ է քննադատում, սրա կողքին կկանգնեմ , այլ քաղաքական թիմի գործառույթը, ծրագրերը կյանքի կոչելը, քաղաքական թիմը պահելն ու հասարակության առջեւ ազնիվ լինելն է»:

Իսկ ՕԵԿ-ը, ըստ նրա, հենց այդպիսի գործառույթներ է իրականացնում:

Պարոն Շահինյանը նաեւ հավելեց. «Չեմ ուզում խոսել ՀԱԿ-ի մասին: Եթե ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարում է, որ տարիքային ցենզի պատճառով արդեն ուշ է զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ այսօր այդ մարդու գլխավորությամբ շարունակում են գնալ, դե կներեք էլի` եկեք հակասող բաներ չասենք: Երեխայական պատճառաբանություններ են բերում, մեկը գործերը դրսում չի հասցնում, դրա համար չի մասնակցում, մեկը մնում է նույն դասարանում, արդարացված չեն: ՕԵԿ-ը հինգ տարի ապացուցեց` ինքն ով էր, իսկ իրենք ուզում էին ՕԵԿ-ից մի հատ ջարդուփշուր եղած բեկոր ստանալ…իրենք թող իրենց մասին մտածեն` դեռ խնդիր ունեն խմբակցություն ձեւավորեն»:

Մեր դիտարկմանը, թե ողջ քարոզարշավի ընթացքում անընդհատ քննադատեցիք ու դժգոհեցիք թաղային հեղինակություններից, բայց Արաբկիրում ձեզ էլ են թաղային հեղինակություն համարում ու դեռ հիշում են Արաբկիրի թաղապետ եղած ժամանակ ձեր կազմակերպած ընտրակեղծարարությունները, ասաց. «Ես ծանոթ չեմ, չեմ լսել: Ամենաբարձր ձայներով ընտրված ավագանու անդամն եմ Արաբկիրում մինչ օրս եւ ամենաբարձր ձայներով ընտրված համայնքի ղեկավարն եմ մինչ օրս… երբեւէ ինձ եւ ուրիշների համար ընտրակեղծիքներ չեմ արել եւ չեմ էլ անելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031