Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Մայիս 03,2013 17:01

Մայիսի 3-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հիմնական հարց:

ՀՀ սփյուռքի նախարարության` սփյուռքի երիտասարդների «Արի տուն»    հայրենաճանաչության  2013թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը:

Նա մասնավորապես նշեց, որ այս տարի ծրագրի իրականացման հինգերորդ տարին է, հոբելյնական է և ավելի լավ պետք է նախապատրաստվել: Զեկուցողը մանրամասնորեն կանգ առավ «Արի տուն»    ծրագրի  մեկնարկի, 8 փուլերի ժամկետների ու աշխարհագրության վրա, նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցում են 10-ից ավելի նախարարություն, 7 մարզպետարան, 20 կրթամշակութային հաստատություն: Ֆ. Զաքարյանը հավելեց, որ այս տարի առաջին անգամ շրջայցի և ճամբարային բոլոր օրերին ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվի հայոց լեզվի տարբերակված ուսուցումխմբերով` ըստ լեզվի իմացության մակարդակների:

Այս տարի «Արի տուն»    ծրագրով  սպասվում է մոտ 1000 երեխայի այցելություն Հայաստան:

Զեկուցողը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու ուղղությամբ: Սիրիայից ժամանած և Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները կհանգստանան Լոռիում: 100 սիրիահայ կհանգստանա Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, մոտ 80 երեխա էլ կմիանա արիտունցիներին`Աղավնաձորում:

«Կարևոր է, որ երեխաները Հայաստանից հեռանան մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ». ասաց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը: Արժևորելով ծրագիրը նա նշեց, որ «Արի տուն» ծրագիրը նախարարության լավագույն, առավել կայացած ծրագրերից է և այն պետք է մշտապես զարգացնել:

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության համագործակցության մասին Համաձայնագրի /18.03.2010 թ./ կատարման ընթացքի մասին հաղորդումներով հանդես եկան Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլ. Աղայանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Սփյուռքում հայապահպանության, լեզվի հիմնախնդիրների մասին` զեկուցողները նշեցին այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, մասնավորապես մրցանակաբաշխությունների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը նախարարության անունից խորին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միությանն ու Համաշխարհային հայկական կոնգրեսին` իրական գործընկեր դառնալու համար և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կունենա հետագա նոր ու արդյունավետ զարգացումներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031