Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Լրատվամիջոցների ազատության հարցում դեռևս արգելքներ կան»

Մայիս 03,2013 16:58
navasardyan

Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է, ուստի` հատկապես կարևորվում է լրատվամիջոցներում խոսքի ազատության մակարդակի քննարկումը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը այսօր հրավիրված ասուլիսում, հայաստանյան զանգվածային լրատվադաշտում խոսքի ազատությունը մասնավորեցնելով, Aravot.am-ին փոխանցեց, որ մեզ մոտ առկա թերությունները մեծամասամբ պայմանավորված են քաղաքական դաշտում տեղի ունեցող բացասական երևույթների հետ:

Նրա գնահատմամբ` չնայած մեր օրերում համացանցը, սոցիալական մեդիան խոսքի ազատության անսահմանափակ հնարավորություն են տալիս, դրանց հետ կապված սահմանափակումներ ՀՀ-ում չկան, այնուամենայնիվ այդ ազատությունը ոչ բոլոր լրատվամիջոցների համար է գործում, Հայաստանում մնում են որոշակի խնդիրներ:

«Հայաստանը, չնայած ոլորտում արձանագրված հաջողություններին, առայժմ շարունակում է դասվել անազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում:
Խոսքի ազատության համար կան հնարավորություններ, բայց դրանք բավական ապահով ու պաշտպանված չեն, քանի դեռ «Ֆեսյբուքում» գրառման համար ազատում են աշխատանքից, հեռարձակման լիցենզիա չեն տրամադրում»,-փաստեց ԵՄԱ նախագահը:

Անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության համար լրատվամիջոցների դեմ դատարաններում առկա բազմաթիվ հայցերին` փորձագետը նշեց, որ մեր երկրում դեռեւս առկա են խնդիրներ նաեւ օրենսդրական դաշտում, սակայն ոլորտում որոշակի առաջընթաց ևս նկատվում է: «Միանշանակ 2012 թվականին ունեցանք դատարանների կողմից քաղաքակիրթ եւ միջազգային ստանդարտներին համապատասխան որոշումների առկայություն, որոնք վերաբերում էին խոսքի ազատությանը»,- ասաց Նավասարդյանը:

Նրա կանխատեսմամբ` ընտրական գործընթացների ավարտից հետո գործադիր իշխանությունները կկարողանան ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության կարգավորմանը: Նա հույս հայտնեց, որ 2013 թվականին լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը կկարգավորվի, հատկապես այն պարագայում, երբ մենք թեւակոխում ենք թվային մեդիայի դաշտ:

Ավանդական և էլեկտրոնային մեդիաների մասին խոսքում, Բորիս Նավասարդյանը շեշտեց, որ տպագիր մամուլն այլևս շահույթ չի բերում, քանի որ այստեղից գովազդի արտագաղթ է տեղի ունենում էլեկտրոնային լրատվամիջոցների ուղղությամբ, և թերթերը հիմնականում շարունակում են արտադրանք տալ` ձեռք բերված անունն ու իմիջը պահպանելու համար:

«Այն լրատվամիջոցները, որոնք ուզում են լավ ապագա ունենալ և հաջողակ լինեն տեղեկատվական շուկայում, պիտի միաժամանակ և´ տպագիր, և´ աուդիո, և´ վիդեո արտադրանք տան»,-եզրափակեց բանախոսը:

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031