Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկը՝ արտագաղթի պատճառ (Տեսանյութ)

Մայիս 03,2013 16:55

Շրջանառության հարկը ստիպո՞ւմ է փոքր բիզնեսով զբաղվողներին լքել երկիրը

 2012 թվականին ուժի մեջ մտած շրջանառության հարկն իսկական գլխացավանք է դարձել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար: Այսօր «Ֆորում» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Վաճառականների միություն» հ/կ-ի նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը:

«Երբ նայում ենք 3.5 տոկոսին, թվում է՝ հնարավոր է տալ: Երբ տնտեսագիտական վերլուծություն ենք կատարում, 3.5 տոկոս հարկը շատ ավելի բարձր է, քան ավելացված արժեքի հարկը»,-նշեց Վաճառականների միության նախագահը՝ ասելով, որ չի հասկանում՝ ինչը կարող է ստիպել 12 տարվա մեջ չորս անգամ փոխել փոքր բիզնեսին վերաբերող օրենսդրությունը:

Տիկին Գեւորգյանի խոսքով, շրջանառության հարկի մուծել չկարողանալու պատճառով որոշ տնտեսվարող սուբյեկտներ նախընտրում են լքել երկիրը:

«Կառավարությունը հատկապես սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում փոքր բիզնեսը պիտի ազատի հարկերից: Ինչ-որ ժամկետ դնեն՝ երեք տարի, հինգ տարի, ասեն՝ մնացեք աշխատեք, բայց հարկ մի մուծեք»,-այսպիսի առաջարկով հանդես եկավ բանախոսը:

Իսկ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, փոքր բիզնեսը պետք է ունենա «թթվածին», որովհետեւ, ըստ նրա, այն հիմք է հանդիսանում միջին եւ մեծ բիզնեսի համար:

«Մենք ամեն մի փոփոխության մեջ պիտի առաջընթաց ունենանք, այլ ոչ թե հարված կամ հետընթաց»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով.

«Թող ստվերից բոլորի ականջները քաշեն, բերեն հարկային դաշտ»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031