Այսօր լրագրողներից մեկը «Մեդիա կենտրոնում» ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տոկոսի ակնկալիք ունեն իրենք այս ընտրություններում: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հո Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Ահարոն Ադիբեկյանն եմ: Հիմա մի թիվ ասեմ, հետո էլ չլինի, ես ի՞նչ իմանամ, դա կախված է կեղծիքներից: Ես Նոստրադամուսը չեմ, ոչ էլ էդ թվերը նկարողն եմ: Մենք ակնկալում ենք քաղաքապետ ունենալ, պարզ չի՞: Իսկ քաղաքապետ ունենում են կամ 50 տոկոսով, կամ ներսում քաղաքապետ ունենալով: Թիվ ասողները սուտ են խոսում, ես սուտ չեմ ուզում խոսել: Ընտրության իմաստը քաղաքապետ դառնալն է, ոչ թե թիվ խփելը»:
Նա խոստացավ, որ պատրաստ են 4 տարվա մեջ իրենք Երեւանի բյուջեն հասցնել 400 մլրդի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ