Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տգեղ աղջիկը, միևնույն է, տգեղ է…». Կանանց ու աղջիկների շպարի մասին խոսում են տղաները

Մայիս 03,2013 16:26

Շատ աղջիկներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ տղամարդկանց դուր գալու համար: Ոմանք այդ գեղեցկությունը տեսնում են դիմահարդարման մեջ, ու փորձում որքան հնարավոր է ճիշտ ու գեղեցիկ դիմահարդարվել, բայց արդյո՞ք տղամարդկանց դուր են գալիս դիմահարդարված կանայք ու աղջիկները, փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

«Տանել չեմ կարողանում շատ շպարված աղջիկների, այնպիսի տպավորություն է, թե երբ լվացվեն լրիվ ուրիշ մարդ են լինելու», – ասում է Գևորգը

Հակոբն էլ ավելացնում է. «Բնականից լավը չկա»:

«Տգեղ աղջիկը, միևնույն է, տգեղ է, և դա յուրաքանչյուրն էլ զգում է՝ անկախ շպարի շատ կամ քիչ լինելուց», – կարծում է Մամիկոնը

«Չեմ սիրում, երբ աղջիկը շպարվում է, – ասում է Տիգրանը, – լրիվ փոխվում է, հերիք չէ, մի հատ էլ տարիքից մեծ է երևում»:

Հարությունին էլ ընդհակառակը՝ դուր է գալիս, երբ աղջիկը շպարված է լինում. «Եթե աղջիկների համար ստեղծված է շպարը, ապա ես նորմալ եմ վերաբերվում դրանց օգտագործմանը, նույնիսկ սիրում եմ գեղեցիկ շպարված աղջիկների», – ասում է նա:

«Մեկ -մեկ որ նայում եմ շատ շպարված աղջիկների, իրենց փոխարեն ես եմ նեղվում, – ասում է Հրայրն ու կատակում, – հարմա՞ր է այդքան բան երեսին քսած քայլելը, բա ծանրություն չի՞ անում» 🙂

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, շպարը կարևոր տարր է աղջկա գեղեցկությունն ընդգծելու հարցում, բայց միայն ընդգծելու», – ժպտում է Մովսեսը:

Բաբկենն էլ կարծում է. «Աղջիկը պետք է խնամված տեսք ունենա, շպարն էլ իր հերթին է այդ էֆեկտը տալիս»:

«Միայն սիրում եմ, երբ աղջկա աչքերը ընդգծված են լինում, – ասում է Գարիկն ու հավելում, – շպարի այլ տարրերն ինձ նյարդայնացնում են»:

Դիմահարդար Նարինե Սարգսյանի խոսքով, այս գարնանն ու ամռանը նորաձև են հատկապես ընդգծված աչքերն ու ստվարաներկը. «Նախկին վառ գույնի փոխարեն, այս ամռանը ավելի նորաձև են անփայլ շրթներկները, ինչպես նաև երկար թարթիչները, որոնք յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում յուրաքանչյուր աղջկան», – ասաց նա: Գույներից էլ նորաձև է ոսկեգույնը, մարմնագույնը, մոխրագույնը, սևը, թեև ինչպես նշեց դիմահարդարը՝ և՛ գույնը, և՛ մնացած բոլոր տարրերը պետք է միմյանց համապատասխանեն:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031