«Շատ բարձր եւ աներեւակայելի մոտ» ֆիլմը պատմում է 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկության մասին: Այդ օրը երկու ինքնաթիռ մխրճվել էին Նյու-Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ:
Այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր այդ ֆիլմի մասին.
1. Ֆիլմի հիմնված է ամերիկացի գրող Սաֆրան Ֆոերայի «Շատ բարձր եւ աներեւակայելի մոտ» գրքի հիման վրա:
2. Ֆիլմն առաջին գեղարվեստական պատկերն էր, որը նկարահանվել է Arri Alexa ինովացիոն տեսախցիկի օգնությամբ: Այն թույլ է տալիս նկարահանել ARRIRAW ֆորմատով, չափը` 3072×1728 պիքսել, արագությունը` 60 կադր մեկ վայրկյանում:
3. Ռեժիսոր Սթիվեն Դոլդրին ֆիլմի վրա աշխատել է ավելի քան 5 տարի:
4. Դոլդրին հաշվարկել էր, որ ֆիլմի պրեմիերան կլինի 2011թ. սեպտեմբերի 11-ի աղետալի դեպքի իններորդ տարելիցի ժամանակ, սակայն հետաձգվել է:
5. Մաքս ֆոն Սյուդովը Օսկարին ներկայացվել է 82 տարեկան հասակում: Նա եղել է ամենատարեց մարդը, ով անվանակարգում է առաջադրվել մրցանակաբաշխության ժամանակ:
6. Մի շարք կինոթատրոններում ֆիլմի վերնագիրը «Փականագործ»-ն է եղել:
7. Թոմաս Հորնը` Օսկարի դերակատարը, ռեժիսորի ուշադրությունը գրավել էր, երբ դեռ 12 տարեկանում հաղթել էր 31800 դոլլար` «Jeopardy!» հեռուստավիկտորինայի ժամանակ:
8. Ճոճանակների հատվածը նկարահանվել է Cherry Hill անունն ունեցող կենտրոնական այգում: Իրականում` այնտեղ ճոճանակ չկա, ինչպես նաեւ` մանկական խաղահրապարակ: Այդ ամենը տեղադրվել է նկարահանման համար, իսկ հետո` ապամոնտաժվել է:
9. Սանդրա Բալոքը` Լինդայի դերակատարը, սեպտմեբերի 11-ին Նյու-Յորքում է եղել, եւ տեսել է, թե ինչպես է երկրորդ ինքնաթիռը մխրճվել Համաշխարհային առեւտրի կենտրոնի հարավային աշտարակի մեջ:
Աղբյուր` www.factroom.ru