«Հրանտ Դինք» հիմնադրամի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքական տպագիր լրատվամիջոցներում ատելության քարոզի ամենահաճախը ենթարկվում են հայ և հրեա համայնքները: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Ատելության քարոզ պարունակող նյութերի 25%-ը վերաբերում է հայերին ու հրեաներին, երկրորդը քրիստոնյաներն են՝ 18%:
Ուսումնասիրությունը կատարվել է 2012թ. վերջին հինգ ամսում լրատվամիջոցներում հրապարակված նյութերի հիման վրա, այն գնահատել է լուրերը, որոնք պարունակում են ազգային, կրոնական և ռասայական խտրականություն, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների նկատմամբ և սեռային ատելության արտահայտություններ:
Ըստ ուսումնասիրության, ամենաշատը Ստամբուլում է տարածված ատելության քարոզը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ