Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին:
Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:
Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից:
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ նվաճելով Դեմավենդի (5670), Կազբեկի (5033), Էլբրուսի (5642) գագաթները:
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա