Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարը 2 օրով լքել է զորամասը

Մայիս 03,2013 14:29

Նա չի ենթարկվել գնդապետի հրամանին

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Ն. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա   զբաղեցնելով  հրամանատարի պաշտոնը, 2013 թվականի հունվարի 14-ին, ժամը 14-ի սահմաններում, առանց հարգելի պատճառների, ինքնակամ, գրեթե 2 օր տեւողությամբ  թողել է զորամասը , չի կատարել գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանը՝ վերադառնալ զորամաս: Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1991թ. Ծնված, նախկինում չդատված Ն. Վ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի 1-ին մասով(«Հրամանը չկատարելը»): Սույն  հոդվածը նախատեսում է  կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու  մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է  Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031