Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Երկիրը Տարոն Մարգարյանի վրա ծախս է արել»

Մայիս 03,2013 14:18

«Ընդհանուր առմամբ, քարոզչությունն ընթանում է օրենքի և տրամաբանության սահմաններում: Սակայն առանձին դեպքերում, փոխանակ ներկայացնեն իրենց ծրագրերը, զբաղված են ուրիշների PR-ով»,-այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ այդ հնարքը բազմիցս կիրառվել է: Այն հարցին, թե դա չի՞ բխում այլ ուժերի վախից, ու անհանգստությունից, պարոն Մինասյանը պատասխանեց. «Միգուցե այն ուժերը, որոնք նախագահական ընտրություններին չմասնակցեցին, պիտի ենթադրել, որ շատ լավ գիտակցում են, որ երբ կարևորագույն համապետական ընտրություններին չեն մասնակցում, հանրության մեջ որոշակի խնդիրներ են առաջանում ձայներ հավաքելու պարագայում և այդ բացը փորձում են քաղաքական նոր տեխնոլոգիաներով լրացնել»:

Aravot.am-ը Մ. Մինասյանին խնդրեց գնահատել մեղադրանքները, որ «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց, մասնավորապես այն, որ ՀՀԿ-ն 10 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում, ՀՀԿ ներկայացուցիչները ոստիկաններին հրահանգներ են տալիս, վերջիններս էլ խելոք կատարում են և այլն: Նա  պատասխանեց. «Ես գիտեմ այնքան, ինչքան Դուք գիտեք: Այնուամենայնիվ այդպիսի դեպքերը քրեորեն հետապնդելի են: Ովքեր խախտում են օրենքը, դա կլինի կաշառք բաժանելու, թե այլ տեսքով, պիտի պատասխանատվություն կրեն»:

Պարոն Մինասյանը կանխատեսեց, թե ՀՀԿ-ն, Տարոն Մարգարյանը ստանալու են քառասունից ավելի ձայներ և մյուս ուժերի՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը փոքրանալու է: Դառնալով Տ. Մարգարյանի մարդկային և այլ արժանիքներին՝ պարոն Մինասյանն ասաց. «Ծառը, եթե լավ ծառ է, պտուղն էլ է լավը, պտուղն էլ ծառից հեռու չի ընկնում: Տարոնը երիտասարդ, արագ սովորող անձնավորություն է: Նա երկու տարում Երևանի ողջ դաշտին ծանոթացավ և իր վրա լրջորեն աշխատեց: Մենք ունենք երիտասարդ մասնագետ, որը միայն իրենը չէ, այլ երկրինը, քանի որ երկիրը նա վրա ծախս է արել: Նրա մեջ գնահատում եմ մեծ ու փոքր իմանալը, ուրիշներին լսելու կարողությունը»:

Իսկ թե ի՞նչ է լինելու մայիսի 5-ից հետո, պարոն Մինասյանն ասաց. «Մայիսի հինգից հետո գալու է մայիսի վեցը, յոթը, ութը: Այնպես որ կնշվի այս հաջողությունը և որին կգումարվեն մեր մյուս հաջողությունները: Իսկ կյանքը կշարունակվի Երևանում: Կարծում եմ մեր մայրաքաղաքը Տարոնի գլխավորությամբ ավելի գեղեցիկ ու բարեկարգ կդառնա, մենք կունենանք ավելի գեղեցիկ, հարմարավետ և ապրելու, արարելու, հանգստանալու համար ավելի լավ բնակավայր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Նրա վրա ծախս արել է ՀՀԿ-ն, ոչ թէ երկիրը, թե ձեզ արդեն երկիր տեղ եք դնում:
    Ծախսն արել եք հիմա հետ եք ուզում, դե մարդն էլ մանա գալիս ձև գտնի պարտքը վերադարձնի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031