Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելությունը» կբավարարվի ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարելով

Մայիս 03,2013 14:08

Այսօր «Հայացք»  ակումբում «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանը  ամփոփեցին քարոզարշավը:

Առաքելյանը նշեց` «Քարոզարշավը մեզ համար դրական էր, կարողացանք հասարակությանը հասցնել մեր ծրագրերը, մոտեցումները, խանգարող հանգամանքը լրատվամիջոցների խտրական վերաբերմունքն էր:  Բայց համոզված ենք, հասարակության որոշակի հատված իր ձայնը կտա «Առաքելությանը»:

Սուքիասյանի խոսքով` «Մեր քարոզարշավը ցույց տվեց, որ ցանկացած առաքելություն կարելի է իրականացնել, թեկուզ եւ դժվարությամբ: Իհարկե որոշ լրատվամիջոցներ ցուցաբերեցին խտրական վերաբերմունք: Ցանկացած ընտրություն միշտ նոր որակ է բերում ու ինդիկատորի դեր կատարում:  Ընտրությունները անխուսափելի անհրաժեշտություն է»:

Ըստ Առաքելյանի` շատերը, որոնք կարծում էին, թե իրենք փորձ չունեն քաղաքականության մեջ, դա էական դեր չխաղաց հասարակության շրջանում, որ վստահեն իրենց:

«Մեզ համար հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը, որպես նոր ուժ»,- ասաց Սուքիասյանը:

Ընդդիմադիրների հետ համագործակցելու մասին էլ Սուքիասյանը նշեց, որ իրենք այդ մասին առաջարկությամբ էին հանդես եկել, եւ ընտրություններից հետո էլ սատարելու են ընդդիմադիր թեկնածուին:

«Առաքելության» ավագանու ցուցակի առաջին եւ երկրորդ համարները նշեցին, որ մայիսի հինգին՝ ընտրության օրը,  300 -ից ավելի վստահված անձ են ունենալու:

Սուքիասյանն ու Առաքելյանը բացառեցին ընտրություններից հետո որեւէ ուժի միանալու հարցը: Սուքիասյանն ասաց` «Միանանք, որ ի՞նչ անեք», Առաքելյանն էլ հավելեց` «Մենք պատրաստ ենք քննարկել ուրիշների մեզ միանալու հարցը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031