«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված,
– մայիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենց, Ալ.Մանուկյան, Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Ռոստոմի, Շարա -Տալյան, Քրիստափորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Կորի, Այգեստան 1-8 փողոցների, Նար-Դոսի փ. 30-ից և Վարդանանց փ. 20-ից բարձր համարների, Տիգրան Մեծի փ. 23-31 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
– մայիսի 7-ին ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սուվորով փողոցի և նրբանցքի, Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշ 2-33, Թորոմանյան, Կռիլով փողոցների, Աթոյան և Ազատամարտիկներ փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ