Կապանի քաղաքապետը 104 տան բնակչի հետ հանդիպման ընթացքում երեկ առաջարկել է Բարաբաթում թաղամասի 104 տանն ապրող ընտանիքին տեղափոխվել Կապանի հանրակացարան (հիշեցնեմ, որ այն այսօր ավելի վթարային է, քան 104 տունը, և որի տնօրենը հեռախոսազանգի միջոցով պատասխանեց, որ այնտեղ անհնար է ապրել) կամ Կապանի հեռավոր գյուղերից մեկը (հիշեցնեմ՝ ընտանիքից աշխատում է մեկ հոգի և այն էլ Բարաբաթում թաղամասում և հետևաբար տեղափոխվելուց ընտանիքը կմնա առանց եկամտի միակ աղբյուրի): Եվ հավելեց, որ ոչ քաղաքապետարանը և ոչ էլ մարզպետարանը նրանց այլ կերպ չեն կարող օգնել:
Ստացվում է մի իրավիճակ, երբ ընտանիքին արտագաղթելուց բացի, ոչինչ չի մնում անել: Տեսնես գոնե քաղաքապետարանը կհոգա՞ տոմսերի գումարը:
104 տան բնակիչ Նարեկ Բաբայան