Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արգելանք կդրվի՞ գերեզմանի վրա, եթե վերահուղարկավորում չլինի

Մայիս 03,2013 13:22

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատն ավարտեց Աշոտ Չիթիրյանի հայցի հետ կապված պատմությունը:

Աշոտ Չիթիրյանն այցելելով հոր գերեզմանատեղին՝ տեսել էր մեկ այլ հանգուցյալ է ամփոփված այդ տարածքում: Աշոտ Չիթիրյանը դիմել է ոստիկանության տարածքային բաժին, որպեսզի քրեական գործ հարուցվի կատարվածի առթիվ, ոստիկանությանը հանցակազմ չէր տեսել եւ «իրավաբանական օգնություն» հիշեցնող որոշում էր կայացրել, համաձայն որի, Ա.Չիթիրյանը կարող է դիմել դատարան:

Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով Արեւհատ Խաչատրյանից՝ նրա եղբոր դին վերահուղարկավորել «Արին Բերդ» գերեզմանատան 41/16 ծառուղու 1-ին հատվածի 3-րդ շարքում հուղարկավորված իր հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատեղիից:

Ինչպես տեղեկացրել ենք, Արեւհատ Խաչատրյանն իր հերթին հակըննդեմ հայցով դիմել էր դատարան, պահանջելով Աշոտ Չիթիրյանից եւ թաղման բյուրոյից հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն 860 000 ՀՀ դրամ, որպես գերեզմանատան բարեկարգման եւ հանգուցյալ եղբոր աճյունի վերահուղարկավորման ծախսերի հետ կապված գումար:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Չիթիրյանի հայցը բավարարել էր, Արեւհատ Խաչատրյանինը՝ մերժել, իսկ վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա փետրվարի 13-ի վճիռը:

ՀՀ վճռաբեկ դատարանը Արեւհատ Խաչատրյանի եւ նրա ներկայացուցիչ Աշոտ Ոսկանյանի բողոքը վերադարձրել է:

Վճռաբեկ դատարանը հանգել էր այն հետեւության, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, թե առկա է քաղաքացիական օրենսգրքի 226 հոդվածի 1-ին կետով՝ գործի ելքի վրա ազդած դատական սխալ՝ նյութական եւ կամ դատավարական իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանը գտել էր նաեւ, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, հետեւաբար, ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանի որոշումը ուժի մեջ է այս տարվա ապրիլի 10-ից եւ բողոքարկման ենթակա չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031