Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը սպասում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ ՀՔԾ պատասխանին

Մայիս 03,2013 12:55

«Մենք պայքարում ենք հաղթելու համար: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի կանխատեսման չեն ենթարկվում ընտրությունները: Մենք լավ ձայներ կստանանք, որովհետև ունենք մրցակցային թեկնածու, այդ մասին խոսում են նաև սոցհարցումները»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիայի վերջին հարցումների համաձայն, ՕԵԿ-ը վտանգավոր շեմին են:

Լրագրողները հետաքրքրվեցին` ՕԵԿ-ին, որպես կոալիցիոն գործընկերոջ չի՞ հետաքրքրում, թե որտեղից Տարոն Մարգարյանին այդքան հարստություն, այդքան երիտասարդ տարիքում: Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պաշտոնյայի ունեցվածը հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլև մեր քաղաքացիներին: Որեւէ կոալիցիա պատասխանատվություն չի կրում որևէ մեկի ունեցվածքի համար»: Մարգարյանն ասաց, որ մրցակից քաղաքական ուժերից մեկը դիմել է պատկան մարմիններին, պատասխանը կլինի`կիմանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031