Այսօր «Վարկած» ակումբում Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով ՍԴՀԿ վերաբերյալ դատավարությանը՝ ասաց. «Այսօր շիրխանյանական թեւն առանձին միավոր է, որը ստեղծվել է մեր դեմ: Իհարկե դրանով մաֆիան չբավավարվեց, որոշեցին ստեղծել մեկ այլ կառույց, նրանք թքած ունենալով օրենսդրական ակտերի վրա, գրանցեցին նոր կառույց՝ Պերկուպեկյան անվամբ, ու սա լռակյաց բալա է: Եթե նույնիսկ տանջամահ անեք՝ մի տառ չեք կորզի: Նրանց Սեդրակ Աճեմյանի նման մարդ է հարկավոր, որը լուռ ու մունջ կանի այն ամենը, ինչ ասեն»:
Եղիազարյանի խոսքով` մեր դատական համակարգի մասին բոլորս գիտենք, ցանկացած վճիռ կայացվում է հեռախոսով. «Հիմա, այսօր Սերժ ձյաձյան է հեռախոսին տիրապետում Տիգրանի հետ միասին, որը բարեհաջող լափեց տոննա ու կես ոսկին, այս սույն գործիչը, որը պետք է զբաղվի տնտեսությամբ, զբաղվում է էս գործերով»:
Եղիազարյանը վստահ է` «Այս գործի հետեւում կանգնած է վարչապետը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ