Մայիսի 2-ին, ժամը 05.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Էդգար Ք.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով, այն է` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ:
ՀՀ ոստիկանություն