Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. Մեզ համեմատում են աֆրիկյան պետության նախագահի հետ, որը մարդ է ուտում

Մայիս 03,2013 12:26

Այսօր «Վարկած» ակումբում Գուրգեն Եղիազարյանը խոսելով ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ վերացնելով իշխանությունը մայրաքաղաքում ու այս իշխանությանը հաջողություն ասելը շատ արագ կլինի, բայց` «Կարծում եմ մաֆիոզ կլանն ամեն ինչ կանի, որ այդպես չլինի: Սրանց համար կենսական խնդիր է պարտադիր վերարտադրվելը, հակառակ դեպքում միլիարդները քթներից կգա…»:

Եղիազարյանն ասաց, եթե իրեն հարց տան, թե ինչպես եղավ եղեռնը` կպատասխանի` «Հենց այսպես… Սա էլ է եղեռն, եղեռնի այսօվա զոհերը նույն յաթաղանի հարվածի հետեւանքով լրացնում են սփյուռքի կազմը ու չէի ասի, թե ապրում են երջանիկ: Հայաստանի Հանրապետությունը բնութագրում են որպես գաղջ մթնլորտ, բայց գաղջը մեղմ է ասված: Հայաստանում քանի մենք չենք կազմել բոլոր պրեսկոտատիպ կենդանիների ցուցակը ու մինչեւ եվրոպական մեր գործընկերներին չբացատրենք, որ այստեղ մարդիկ խամ ու խոպան հողեր են նախապատրաստել, այս ամենը չի վերանա: Մեզ համեմատում են աֆրիկյան պետության նախագահի հետ, որը մարդ է ուտում, ու նրա սառնարանում մարդու մարմնի տարբեր կտորներ կան, բայց Սերժ Սարգսյանի սառնարանոմ մարդու չալաղաջներ չկա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031