Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Վաղը չէ մյուս օրն էլ Վարդային կբերեք Կաթողիկոսի առաջ կպարացնեք»

Մայիս 03,2013 12:10

«Մեր ոստիկանությունը կարողանում է միայն խաղաղ քաղաքական երթերը խոչընդոտել, բայց որ Երևանով մեկ անընդհատ խցանումներ են լինում, որևէ ձևով չեն կարողանում դա կարգավորել, քանի որ վթարը իշխանությանը փող բերող աղբյուր է դարձել»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Նա այնուհետև գնահատելով քարոզարշավի ընթացքը նշեց, որ այն անցել է բազում խախտումներով. «Ապրիլի 9-ին հանգիստ, խաղաղ, առանց խցանումների անցնում ենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկով և դրանից հետո ոստիկանությունը խոչընդոտում է իմ քարոզարվաշավին և ուժ կիրառում իմ հարազատների նկատմամբ: Սա առաջին խոչընդոտն էր: Իմ քարն է, իմ սարն է, իմ ծառը տարբերակով անցավ քարոզարշավը, որի ծաղկաբույլը երեկ 5-րդ զանգվածում տեղի ունեցավ: Այնքան են ամենաթողության պայմաններում գործում, որ անգամ հեռախոսների համարներն են թողնում, ասում են թող մեզ զանգեն: Կամ ՀՀԿ ներկայացուցիչը ոստիկանին հրահանգ է տալիս, իսկ նա խելոք ու հանգիստ կատարում է»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում պոկել են իրենց պաստառները, ինչին որևէ ձևով ոստիկանությունը չի ընդդիմացել: «Բարև Երևան» դաշինքի անդամները հավելեցին, թե Նաիրի Զարյանի անվան դպրոցի պատերին Տարոն Մարգարյանի նկարներն ու քարոզչական պաստառներն են փակցված, կամ որ մանկապարտեզների և դպրոցների աշխատողներին ստիպել են աշխատել ՀՀԿ օգտին, Աջափնյակում ՀՀԿ-ն 10 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել, այսօր էլ նույնը սպասվում է ԲՀԿ-ի կողմից:

Ա. Մարտիրոսյանը ի պատասխան հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, հատկապես այն պարագայում, որ մասնակցում են նաև իրենց ընդդիմադիր դաշտի մրցակիցները նշեց. «Բարև Երևանը» ապացուցելու բան չունի: Մեր ակնկալիքն այն է, որ դաշինքը կվերցնի միայնակ մեծամասնություն: Սակայն արդեն Ադիբեկյանը օրենքի կոպիտ խախտում է արել՝ ինչ-որ տոկոսների մասին խոսելով, այնինչ օրենքով արգելվում է ընտրությունից մեկ շաբաթ առաջ այդպիսի հայտարարություններ անել: Մայիսի 5-ից հետո մենք կունենանք նոր քաղաքապետ և նոր ավագանի»:

Խոսելով քաղաքապետի արժեհամակարգային պատկերացումների մասին, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Վոլոչկովան իմ արժեքների մեջ չի մտնում: Եթե ես քաղաքապետ լինեի, կհրավիրեի Պլիսեցկայային, Սպիվակովին: Թե չէ այսպես որ շարունակվի վաղը չէ մյուս օրն էլ Վարդային կբերեք Կաթողիկոսի առաջ կպարացնեք»:

Ի պատասխան հարցին,թե ինչու են «Բարև Երևանի» հանրահավաքները գնալով ավելի սակավաթիվ դառնում, Ա. Պարտիրոսյանը նկատեց. «Մեր շարքերում չկան օլիգարխներ, որոնք մարդկանց գումարով են բերում հանրահավաքների, երբեմն մեր հավաքները ճիշտ ժամանակին չենք անում, հետո մեր հավաքների մասնակցությունը թողնված է քաղաքացիների ազատ կամքին: Բայց որքան էլ սակավաթիվ են մեր հավաքները, պիտի հիշենք, որ երբևիցե որևէ հանրահավաքի 100 հազարից ավելի մարդ չի եղել: Խնդիրն այն չէ, թե որքան մարդ է գալիս, այլ խնդիրն այն է, թե որքան մարդ է աջակցում այդ ուժին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031