Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնի գաղտնազրույցի համար դիմել են ԱՄՆ

Մայիս 03,2013 12:06

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ այս կերպ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ։

Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:

«Որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ»,- հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031