Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը կարծում է, թե ժողովուրդը պատգամավորներին ընտրել է, որպեսզի նրանք մասնակցեն նիստերի՞ն

Մայիս 03,2013 12:04

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարգադրել է ԱԺ կայքէջում ինֆորմացիա տեղադրել այն մասին, թե որ պատգամավորներն են մասնակցում նիստերին, որպեսզի «մեր ընտրողները տեսնեն, թե ովքեր ներկա չեն Ազգային ժողովի նիստերին, եւ մյուս անգամ նման պատգամավորներ չընտրեն»։

«ՉԻ» – Փաստորեն՝ Հովիկ Աբրահամյանր լրջորեն կարծում է, թե պատգամավորներին ժողովուրդն է ընտրել: Ավելին, նա կարծում է, թե ժողովուրդը պատգամավորներին ընտրել է, որպեսզի նրանք մասնակցեն նիստերին։ Նման պարզունակ մտածողությունը հեչ պատիվ չի բերում ԱԺ նախագահին, ով, ի դեպ, նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր։

Իրականում այդ պատգամավորների մեծ մասին ընտրել անձամբ Սերժ Սարգսյանը, որովհետեւ հենց նա է որոշել, թե ովքեր պիտի լինեն ՀՀԿ ցուցակում եւ ովքեր պիտի առաջադրվեն մեծամասնականով։ Իսկ Սերժ Սարգսյանն այդ մարդկանց ընտրել է բոլորովին այլ չափորոշիչներով, որոնցից հիմնականները երկուսն են. «կողմ» եւ «դեմ» կոճակները արտաքին զննմամբ տարբերելու ունակություն եւ առնվազն մեկ ցուցամատի առկայություն։ Նիստերին մասնակցելու պահանջ, հասկանալի է, չի եղել, այնպես որ՝ Հովիկ Աբրահամյանի զայրույթն անտեղի է։ Իսկ ընտրողներն այսպես թե այնպես այս ԱԺ-ի հետ կապ չունեն։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031