Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
– Այսօր խոսում են նաև Տարոն Մարգարյանի եկամուտների մասին։
– Ո՞նց կարելի է այդպիսի բաներ գրել։ Այդ մարդն այնքան թափանցիկ է, այսինքն՝ այն է, ինչ կա։ Ինքն իսկապես Երևանը սիրում է ու նվիրյալ է։ Եթե մենք նույնիսկ խնդիրներ ենք ունենում իրար հետ, ես այդ մասին բարձրաձայնում եմ՝ իմանալով, որ դրա հետ նա հաշվի է նստում։ Ընդամենը իր հետ աշխատել է պետք, նա իսկապես լավ քաղաքապետ է, սիրում է Երևանը, ժողովուրդն էլ իրեն է սիրում։ Շատ տգեղ է, երբ մտնում են մարդու անձնականի մեջ։ Անձնականը մարդու սեփական տարածքն է ու ոչ մեկն իրավունք չունի մտնելու այնտեղ։ Այնպես չէ, որ ինքն այս պաշտոնին հանկարծ հայտնվեց։
– Այնինչ ընդդիմադիրները, մեղմ ասած, կասկած են հայտնում նրա եկամուտների առնչությամբ։
Կարդացեք նաև
– Ի՞նչն է կասկածելի։ Որպես Ավանի թաղապետ, դա կասկած հարուցո՞ւմ էր։ Ո՞նց կարող է մարդը այստեղ մի քիչ լավը լինի, մյուս տեղը՝ մի քիչ վատը։ Մի քիչ հղի չեն լինում։ Կամ հղի են լինում, կամ՝ ոչ։ Եթե ինքը փայլուն թաղապետ էր ու ընդունակ չէր նման բաների, ո՞նց կարող է հիմա ընդունակ լինի։ Ինչ-որ բան փոխվե՞լ է։ Տարածքն է շատացել, հոգսն էլ դրա հետ։ Այսինքն, ուզում են ասել, որ իրենք քարկոծում, մեղադրում են ինչ-որ բաներում Տարոնին, ինչը ոչ մի կերպ չեմ կարող համատեղել նրա կերպարի հետ, դրանով ներկայացնում են իրենց Երևանի ավագանու ծրագի՞րը։ Իսկ եթե հենց ծրագրից խոսեն, ավելի գեղեցիկ ու բարոյական չի՞ լինի։
– Բոլոր ընդդիմադիրները մի հարցում համակարծիք են՝ Երևանում «կոտրել» ՀՀԿ–ի մենիշխանությունը։ Քաղաքապետի պաշտոնը «կզիջե՞ք» ընդդիմությանը։
– Տարոն Մարգարյանը նախ և առաջ լավ հայ ընտանիքից է (դրա համար պետք չէ նոր գրքեր կարդալ), լավ երևանցի է, հետո միայն ՀՀԿ անդամ։ Լավ երևանցի լինելու բոլոր քննություններն արդեն քանի տարի է՝ «հանձնում» է։ Ես քաղաքապետ ընտրելիս նրան որպես ՀՀԿ անդամ չեմ ընկալում։ Համառորեն ասում են՝ չէ, ինքը հանրապետական է։ Հասկացանք, որ հանրապետական է, ես էլ եմ հանրապետական, բայց նախ և առաջ մարդ եմ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ սևեռուն մտքեր են։ Ինչո՞ւ եք այդքան ֆետիշացրել հանրապետականին։ Այնքան լավ ՀՀԿ անդամներ կան, այնքան լավ երևանցիներ։ Վա՞տ է, որ լավ երևանցիներն ուզում են Երևանի համար աշխատել։ Հանդարտվեք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»
Շուշանը պարզապես լավ երգչուհի է, բայց երբ խոսք է բացվում քաղաքականությանն առնչվող թեմաներից, նա լավ կանի` լռի, որովհետև այդ ոլորտում նրա կարողությունները հավասարվում են զրոյի: Սա`մեղմ ասած:
Երևի հարկ է Շուշանին տեղեկացնել, որ ընտրում ենք կուսակցություն, ոչ թե անձ։ Ու այդ կուսակցությունը ցանկացած պահի կարող է փոխել քաղաքապետին։
———-Կոչ բոլոր ակամա ՀՀԿ-ականներին.——
Հաշվի առնելով անզուգական քաղաքապետ և հաջողակ բիզմեսմեն Տարոն Մարգարյանի օրինակելի վարքը, հարցազրույցներ պետք է տալ միայն գրավոր, այն էլ նախապես գրավոր տրված հարցերին, հակառակ դեպքում հարցազրույցի անհամությունն ու անբովանդակությունը անխուսափելի կլինի…
Հենց որ ՀՀԿ-ականներից որևէ մեկը ,,նեղն է ընկնում,,իշխանությունները առաջ են մղում այս երգչուհուն,(իբրև մտավորականության ներկայացուցիչ),մոռանալով,որ նա միայն երգչուհի է,ընդամենը. նա ,,ծանր հրետանի,, չէ( ԱԺ-ում նրա հայտնվելը պատահական է և ժամանակավոր բնույթ է կրում):Ֆեյսբուկյան օգտատերերից շատերը խորհուրդ են տվել,որ նա մտքեր չարտահայտի,դա նրա մոտ չի ստացվում:Ավելի լավ է երգի:Երգում է բնական,սակայն խոսում է под фанеру,փաստորեն փչացնելով այն,ինչ ուզում էր ասել:Ի դեպ,տվյալ պարագայում,ՆՈՐ գրքեր կարդալ պետք է,համոզվելու համար,որ միշտ չէ,որ լավ հայ ընտանիքներից (մեղմ ասած) քաղաքապետի թեկնածուներ են դուրս են գալիս:Եվ վերջապես,ինչ է նշանակում ,,լավ երևանցի,, ,որտեղ է սահմանը?:Տիկին Շ.Պետրոսյանը,որ իր ողջ եռանդով պաշտպանում է Տարոնին,երբևէ մտածել է?,թե որտեղ կլիներ իր պաշտպանյալը և ինչով զբաղված կլիներ,եթե լիներ շարքային քաղաքացու զավակ:Ի դեպ,ՀՔԾ-ն կարծես թե արձագանքել է նրա ունեցվածքի հետ կապված՝մամուլում տեղ գտած հրապարակումներին և որոշել է զբաղվել այդ հարցով:Տեսնենք թե մինչև ուր կհասնեն