Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Որեւէ մեկի վրա հոդված չեմ պատվիրում, որեւէ մեկի վրա պատվեր չեմ իջեցնում»

Մայիս 03,2013 11:36

Հատված Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից:

Իշխանության ներսում խոսում են, որ 2017–18թթ. ընտրություններից առաջ իշխանության ձեր թեւը թուլացնելու փորձ է արվում։

– Ես իշխանության թեւ չունեմ։ Եթե նկատի ունեք կուսակցությունը, մեր այսօրվա թիմը, գոյություն ունի թիմի ղեկավար եւ կուսակցություն, թիմակիցներ եւ յուրաքանչյուր մարդ ունի իր դերակատարությունը այդ կուսակցության, իշխանության մեջ: Ես մամուլում հանդիպել եմ, որ թեւեր կան՝ երիտասարդների թեւ, այս թեւ, այն թեւ, նման թեւեր չկան, դա զուտ բամբասանքներ են։ Միգուցե մարդիկ, որոշ անհատներ կայանալու խնդիր ունեն, բայց դա, իմ կարծիքով, չի կարելի անվանել թեւ։

Խոսքն այն մասին է, որ իշխանության ներսում արդեն պայքար է սկսվել՝ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի համար։

– Ես 18 թվականի համար որեւէ պայքար չունեմ անձնապես, որեւէ ցանկություն չունեմ։

Դուք չե՞ք առաջադրվի։

– Ոչ։ Եւ նման հարց հիմա քննարկելը, իմ կարծիքով, անիմաստ է եւ թիմը միասին կորոշի՝ 17-ին էլ, 18-ին էլ։

Մյուս թեւը՝ վարչապետի, փորձում է ինքը իրավահաջորդ դառնալ։

– Ես ձեզ հավաստիացնում եմ, չկա…. Ես այդպիսի ցանկություն չունեմ։ Եթե որեւէ մեկը ունի, ակնհայտ կերեւա։ Գոնե ես՝ չունեմ նման ցանկություն։ Իմ կարծիքով, բոլոր լրագրողներն են դա տեսնում, որ որեւէ մեկի վրա հոդված չեմ պատվիրում, որեւէ մեկի վրա պատվեր չեմ իջեցնում, սուտ հերյուրանքներ չեմ տարածում այս անձի, այն թիմակցի, այն քաղաքական գործչի, այն իշխանության ներկայացուցչի մասին։ Թող որեւէ լրագրող ասի, որ Աբրահամյան Հովիկը որեւէ մեկի մասին մի լուր է տարածել կամ ինչ-որ տեղեկատվություն, սուտ հերյուրանք, կամ որեւէ մեկի մասին բան է խոսել։ Ընդհանրապես, եթե ես բան եմ ունենում ասելու, ասում եմ ուղիղ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031