Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահաբեկումները չէին խանգարել, որպեսզի ԲՀԿ-ն իշխանությանը հատուկ հայտնի մեթոդներով լցնի Ազատության հրապարակը

Մայիս 03,2013 11:12

Երեկ Երեւանի Ազատության հրապարակում հուժկու հանրահավաք անցկացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Վերջինս, ինչպես մի քանի օր առաջ հայտարարվել էր նույն Ազատության հրապարակի հարթակից, իշխանությունների կողմից ահաբեկումների ենթարկվող ընդդիմադիր երկու ուժերից մեկն է (երկրորդը ՀԱԿ կուսակցությունն է): Սակայն որքան էլ տարօրինակ է այդ ահաբեկումները չէին խանգարել, որպեսզի Բարգավաճ Հայաստանը իշխանությանը հատուկ հայտնի մեթոդներով լցնի Ազատության հրապարակը։

Դեռ հանրահավաքից մեկ ժամ առաջ, դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր։ Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին։ Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ Աբովյան քաղաքի մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ տեղափոխվում են Երեւան՝ Ազատության հրապարակ։

Սոցիալական ցանցերում գրառումներ էին հայտնվում «Ժողովուրդ, դուրս եկեք կենտրոն, տեսեք ինչ է կատարվում» բովանդակությամբ։ Մեր թղթակից Գագիկ Աղբալյանը նույնպես ականատես է եղել այս աժիոտաժին։ Ավելին, նա ականատես է եղել, թե ինչպես են օպերային հարակից տարածքներում երիտասարդներին հագցնում ԲՀԿ-ի սպիտակ շապիկներն ու գլխարկները՝ հանրահավաքի ընթացքում Ազատության հրապարակը զարդարելու նպատակով։ Մեր թղթակցի մոտ կա ձայնագրություն, որտեղ ապացուցվում է, որ դրա դիմաց հազարական դրամ է բաժանվել, այդ մասին խոստովանում է շապիկ ստացած երիտասարդներից մեկը։

Բայց սա դեռ ամբողջը չէ, իշխանությունների կողմից ահաբեկումների ենթարկվող այս ընդդիմադիր ուժի հանրահավաքին մարդ բերելու համար ծառայել են նաեւ հենց իրենց՝ ահաբեկողների տրանսպորտային միջոցները։ Իսկ հանրահավաքից առաջ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը սպիտակ շապիկներ հագած վարձկանների հետ մի քանի անգամ փորձեր է անցկացրել նրանց շարելով, Գագիկ Ծառուկյանի տպավորիչ գալուստի համար միջանցք ստեղծելու նպատակով։ Շապիկավորներից մեկը այդ ընթացքում ընկերների հետ կատակել է. «Էրեխեք, լուրջ եմ ասում, ես փողի համար չեմ եկել, ես Բարգավաճից եմ»,- ինչը մյուս բոլորի մոտ ծիծաղի պոռթկում է առաջացրել։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031