Մայիսի 2-ին, ժամը 08.46-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Հ. Ստեփանյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի 079 LL 02 պ/հ և Գ. Ոսկանյանի վարած «Շեվրոլե» մակնիշի 501 UO 01 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1956 թ. ծնված Կ. Մանուկյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Կարդացեք նաև
Ժամը 10.55-ին հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
ԱԻՆ