Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «Համաձայնվել էր արդեն իշխանությունը, մեկ էլ հրապարակում Րաֆֆին ասում ա՝ էդ խնդիրը մեր խնդրի հետ կապ չունի» (Տեսանյութ)

Մայիս 03,2013 00:08

Արմեն Ռուստամյանը ջրվեժցու հետ խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանից:

Այսօր Ջրվեժում ՀՅԴ-ականների քարոզարշավի ժամանակ ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին մոտեցավ մի բնակիչ եւ մտահոգություն հայտնեց, որ անիմաստ է այս ամեն ինչը, քարոզարշավը, ընտրությունները, քանի որ Հայաստանում ընտրություններ վաղուց չեն լինում, լինում է նշանակովի նախագահ, նշանակովի քաղաքապետ: Բնակիչը պատմեց, որ վերջին անգամ ՀՅԴ անդամների հետ զրուցել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

Այստեղ խոսք բացվեց Րաֆֆի Հովհաննիսյանից եւ Արմեն Ռուստամյանը բնակչին սկսեց պատմել, թե ինչպես է խանգարել իրերի ճիշտ զարգացմանը Րաֆֆի Հովհաննիսյանը. «Խորհրդարանական կառավարման համակարգին էր պետք անցնել, անցնել խորհրդարանական ընտրությունների՝ արդեն նոր ստատուսով: Համաձայնվել էր արդեն  իշխանությունը, մեկ էլ հրապարակում Րաֆֆին ասում ա՝ էդ խնդիրը մեր խնդրի հետ կապ չունի»:

Բնակիչը զարմացավ՝ այսինքն ԱԺ-ում այդ պրոցեսը գնո՞ւմ էր: «Բա ինչ էր անում»,- հաստատեց Արմեն Ռուստամյանը՝ բացատրելով, որ իշխանությունների միակ պահանջը եղել է արտահերթ ընտրությունների պահանջը հանելը. «Մենք էլ ասեցինք, եկեք դրան գնանք, առիթ է, երկու տարվա մեջ փոխվում էր համակարգը: Հիմա լավ, անպայման էս տարի՞ պիտի լիներ: Մենք կզիջեինք: Էս էր հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031