Մեկ շաբաթ տևած բանավեճերից հետո Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը ներողություն է խնդրել Յութուբում արած ռասիստական իր մեկնաբանությունների համար՝ ասելով, որ լիովին զղջում է իր արարքի համար: Գրում է «Լոս Անջելես թայմս» թերթը:
Սինանյանն այդ մեկնաբանություններն արել էր մի քանի տարի առաջ: Նա ներողություն է խնդրել երեքշաբթի օրը, խորհրդի նիստի ժամանակ: «Ինձ համար իրոք կարևոր չէ՝ դուք հայ եք, թե իսպանախոս, թե անգլախոս, թե կորեացի: Կարևոր չէ՝ դուք միասեռական եք, թե ոչ: Կարևոր չէ՝ դուք քրիստոնյա եք, հրեա, մահմեդական, թե հինդուիստ», – ասել է Սինանյանը, – «Ինչպես ցույց է տվել իմ կյանքի փորձը, միակ բանը, որ ես ուզում եմ՝ Գլենդեյլին ծառայելն է»:
Թերթը գրում է, որ նախորդ ամիս Սինանյանը հրապարակայնորեն խոստովանել էր, որ ինքը մեկնաբանություններ է արել, որոնցից շատերը վերաբերում են Հայաստանի աշխարհաքաղաքական թշնամիներին: «Եթե ասածս հստակ չէր, թույլ տվեք պարզ արտահայտվել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորվել եմ նախկինում արած մեկնաբանություններովս», – ասել է Սինանյանը, – «Ես անկեղծորեն զղջում եմ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ