2010թ. կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որն այժմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն է, և արգենտինացի ռաբբի Աբրահամ Սկորկան հրատարակել էին «Դրախտում և երկրում» գիրքը (Sobre el Cielo y la Tierra), որը վերախմբագրվել է 2013թ.: Գիրքն անդրադառնում է կրոնին, աթեիզմին, մահվաը և Հոլոքոսթին. գրում է «Ասպարեզ» թերթը՝ հղում անելով «Դիարիո Արմենիա» հանդեսին:
«Կրոնների մասին» կոչվող գլխում Բերգոլիոն գրում է. «Քսաներորդ դարում նրանք ամբողջությամբ գետնին հավասարեցրին գյուղերը, որովհետև իրենք իրենց Աստված էին հռչակել: Թուրքերն այդ արեցին հայերի նկատմամբ, նացիստները՝ հրեաների»:
«Հոլոքոսթ» վերնագրով մեկ այլ գլխում Բերգոլիոն ասում է. «Մեծ տերություններն իրենց ձեռքերը լվացին ու նայում էին այլ ուղղությամբ, որովհետև նրանք ավելին գիտեին, քան ասում էին: Նրանք իրենց ձեռքերը լվացին այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ: Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը հզոր էր, աշխարհը պատերազմի մեջ էր ու նայում էր այլ ուղղությամբ»:
«Կոմունիզմի և կապիտալիզմի մասին» գլխում, նա գրում է. «Եթե մեկն իրեն դրախտում պատկերացնելով չի պայքարում իր իրավունքների համար, անշուշտ նա հաշիշի ազդեցության տակ է («Ասպարեզ» խմբ. -կապված է Մարքսի արտահայտությանը՝ «Կրոնը մարդկանց հաշիշն է»): Մարդիկ, որոնք տառապել են հալածանքներից և ավերածություններից, ինչպիսիք նախորդ դարի երեք խոշոր ցեղասպանություններն էին՝ հայերի, հրեաների և ուկրաինացիների նկատմամբ. հասել են իրենց ազատությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ