Լրահոս
Օրվա լրահոսը

Belta. «Բելառուսն ու Հայաստանը մշակութային համատեղ ծրագրեր կքննարկեն»

Մայիս 02,2013 22:08

Բելառուսն ու Հայաստանը մի շարք համատեղ մշակութային ծրագրեր կքննարկեն: Բանակցությունները կանցկացվեն ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Բելառուսում հայկական մշակույթի օրերի ընթացքում: Մայիսի 1-ին «Բելտա» լրատվականին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նախատեսվում է համագործակցել կինոարտադրության ոլորտում, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի համատեղ արտադրության շրջանակներում, Հայաստանում «Art Expo»-ի Բելառուսի մասնակցության հարցում: Կողմերը նախատեսում են քննարկել իրենց համալսարանների համագործակցությունը սերտացնելու հարցը, ինչպես նաև ԱՊՀ ծրագրերը։

Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել գրականության թարգմանության համագործակցությունը. «Նախորդ տարի Հայաստանում բելառուս ժամանակակից գրողների բազմաթիվ գրքեր են թարգմանվել հայերեն: Մենք ուզում ենք, որ մեր թե ժամանակակից, թե դասական գրողները թարգմանվեն բելառուսերեն», – ասել է նա:

Ըստ Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Կառաչևսկու, երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը ոչ միայն պետությունն է աջակցում, այլև արվեստագետների խմբերը, հասարակական կազմակերպությունները: Նա նշել է, որ երկրները համագործակցում են կանոնավոր կերպով: Հայաստանը մասնակցում է Վիտեբսկում անցկացվող «Սլավոնական բազար»-ին, Մինսկի «Տերևաթափ» (Листопад) միջազգային կինոփառատոնին և «Սպիտակ աշտարակ» (Белая вежа) միջազգային թատերական փառատոնին: Բելառուսը մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթին և այլ միջոցառումների:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031