Լրահոս
Օրվա լրահոսը

Հմուտ մանկավարժները կարող են նպաստել տարրական դասարանի աշակերտների հոգեբանական խնդիրների հաղթահարմանը

Մայիս 02,2013 20:58

ruben poxosyanՀանրակրթական դպրոցներում տարրական դասարանների աշակերտները բախվում են մի շարք հոգեբանական խնդիրների, որոնցից առավել հաճախ հանդիպողը դասապրոցեսին չհարմարվելն է: Մայիսի 2-ին հրավիրված ասուլիսում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Ռուբեն Պողոսյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հաճախ պատահում են դեպքեր, երբ տարրական դասարանների աշակերտները և հատկապես առաջին դասարանցիները, կես տարի դպրոց հաճախելուց հետո հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին, քանի որ նախկինում նրանք սովոր են լինում ազատ խաղին և երեխաների համար մեծ դժվարություն է դառնում  30 րոպե անընդմեջ հանգիստ նստելը:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանի խոսքով` ուսուցման գործընթացը կամա թե ակամա երեխայի համար վերածվում է «բռնության», ինչը հաղթահարելու համար նրան կարող են օգնել հմուտ մանկավարժները: «Երեխային պետք է օգնել, որպեսզի նա կարողանա հաղթահարել այդ դժվարությունները փուլ առ փուլ, ուստի` մանկավարժները պետք է լինեն հանդուժող, քանի որ իրենց վարվելակերպը անմիջականորեն կապ ունի երեխայի ապագա զարգացման եւ որպես մարդ ձեւավորման հետ»,-պարզաբանում է  հոգեբանը:

Բանախոսը նշեց, որ տարրական դասարանների աշակերտների` ուսումնադաստիարակչական պայմաններին չհարմարվելը գիտական շրջանակներում վաղուց քննարկվող խնդիր է:

«Սա ոչ միայն գիտության, այլեւ մշակութաբանական խնդիր է: Ուսուցիչը պետք է հիշի, որ անգամ փոքր տարիքի աշակերտը մարդ է, անհատականություն, ում պետք է մոտենալ հարգանքով: Երեխայի ապրումները, արժեհամակարգը նույպես պետք է արժեւորվեն»,- ընդգծեց պարոն Պողոսյանը:

Հոգեբանի փոխանցմամբ` պարբերաբար իրականացվում են հատուկ ուսումնական դասընթացներ մանկավարժներին վերապատրաստելու ուղղությամբ, սակայն կարեւոր է, որ յուրաքանաչյուր մանկավարժ գիտակցի իր առաքելության կարեւորությունը և նպաստի երեխաների ճիշտ հոգեբանության ձևավորմանը:

 

Անի Միրաքյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031