Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առաքելությունը» ապագայի ուժն է». Դավիթ Մուրադյան

Մայիս 02,2013 20:36

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրված հանրահավաքին, որի նախաձեռնողը «Առաքելություն» կուսակցությունն էր, կուսակցության անդամ, Երեւանի ավագանու թեկնածու  Դավիթ Մուրադյանը իր ելույթում ասաց. «Վաղ թե ուշ ապրելու ենք մեր երազած մայրաքաղաքում: Երեք օր անց ընտրելու ենք Երեւանի ավագանուն, իսկ մենք հայտ ենք ներկայացրել մասնակից դառնալու քաղաքի կառավարմանը: Լավ օրից չէ՝ որ որոշել ենք զբաղվել քաղաքականությամբ, կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում, իսկ անորոշությունը ստիպում է երիտասարդներին հեռանալ երկրից»:

Մուրադյանի խոսքով` «Առաքելությունը» ապագայի ուժն է. «Որպես գիտության ոլորտի մարդ ինձ անհանգստացնում է նաեւ գիտության վիճակը: Ժամանակն է կասեցնելու մշակույթի ու արվեստի ունայնությունը»,-հավելեց նա:

«Առաքելության» ավագանու ցուցակի երրորդ համար Հրաչ Սարգսյանն էլ ներկայացրեց իրենց անցած ուղին, ամփոփելով քարոզարշավի ընթացքում իրենց արածը:

Հավելենք նաեւ, որ հանրահավաքին իր երգերով հանդես եկավ նաեւ ՀՏ Հայկոն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031