«Առաքելություն» կուսակցության քարոզարշավի ժամանակ կուսակցության՝ Երեւանի ավագանու ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը հանրահավաքի ժամանակ ասաց. «Քարոզարշավի ընթացքում հասկացանք, որ մայրաքաղաքը հեռու է քաղաքի կարգավիճակից, բայց մենք ունենք հստակ լուծումներ բոլոր խնդիների վերաբերյալ»: Առաքելյանը նշեց` երեւանցիներին հուզող խնդիրներից առաջնային է տրանսպորտայինը, իսկ իրենք լուծումը ունեն, այսինքն` պետք է այնպես անել, որ ոչ միայն բարելավել տրանսպորտի վիճակը, այլեւ քաղաքապետարանի բյուջեն»:
«Երեւանը կորցրել է իր գլխավոր դեմքերից մեկը` ճոպանուղին, իսկ մենք նախատեսում ենք այն վերականգնել: Բազմաբնակարանային շենքերում առկա խնդիրներ կան, համատիրությունները պատիժ են դարձել բնակչության համար, իսկ մենք առաջարկում ենք այս համատիրությունների համակարգի վերացում: Մենք այս երկրում ապրելու ենք շատ, իսկ մեր ծրագրերը միտված են ավելի լավ Երեւան ունենալուն: Խնդիր է նաեւ ավտոկայանատեղիների հարցը, մենք այս առումով եւս առաջարկներ ունենք, վճարովի ավտոկայանատեղիները պետք է վերացել, խնդիր կա բնապահպանոթյան ոլորտում, Երեւանի կանաչ տարածքները գնալով վերանում են, մենք առաջարկում ենք Երեւանի անտառների վերականգնում, պատմամշակութային շինություններին եւս անդրադառնալու ենք, բացառելու ենք դրանց մասնավորեցումը: Մենք համոզված ենք, որ Երեւանի ապագա կառավարումը վստահվելու է «Առաքելությանը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ